ԾԱՆՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ցերեկը, լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի տնտեսագիտական համալսարանի հարակից տարածքում: Մի քանի տղաներ հանկարծակի սկսել են վիճաբանել, ինչից հետո դաժանաբար ծեծի են ենթարկել միմյանց: Տեղեկություններ կան, որ հիմնական մասնակիցները եղել են նշված համալսարանի ուսանողները: Արդյունքում Վրաստանի քաղաքացի Վահագն Էլարյանը գլխի շրջանում ստացած պատռվածքով եւ սալջարդերով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կռվի մյուս մասնակիցները եւս մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս