Նոր ջրագիծ Շենգավիթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթի՝ ջրամատակարարման առումով ամենանեղ հատվածներից մեկում՝ Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցների տարածքում գրեթե մեկ ամիս է, ինչ «Էմօշին» ՍՊԸ-ն Երեւան Ջրի պատվերով վերակառուցվում է ներբակային ջրամատակարարման ցանցը:

57 մլն դրամ նախահաշվով ծրագրի ավարտին ավելի քան 90 անհատական տնատիրություն կապահովվի կայուն, բարելավված ջրամատակարարմամբ՝ առաջիկա մի քանի տասնամյակների համար: Ընդհանուր առմամբ պետք է տեղադրվի մոտ 700 մետր տարբեր տրամագծով պոլիէթիլենե խողովակներ: Եվս 465 մետր 20մմ-անոց խողովակ նախատեսվում է զոդել նշված տնատիրությունների ներքին ցանցը փողոցների ջրագծերի հետ միացնելու համար:

Գրեթե ամենուր արդեն տեղադրվել են բետոնե հորերը, որոնց մեջ ջրագծի կառուցումից հետո պետք է հավաքվի բաշխիչ հանգույցը. փականը, զտիչը եւ ջրաչափը: Եւ այդ ամենը ընկերության հաշվին՝ բաժանորդի համար: Փողոցների մի մասում փորվել է խրամուղի, տեղադրվել է խողովակ եւ հողի հետլիցք կատարվել: Այլ տարածքներում խրամուղին նոր է միայն փորվում: Իսկ որոշ տեղերում գործը պարզապես դժվար է առաջ գնում: Դա էլ ունի իր բացատրությունը:

Բանն այն է, որ Կարա-Մուրզայի –Լազոյի -Կաշեգործների փողոցների հատվածը բառիս բուն իմաստով էլ Շենգավիթի նեղլիկ անկյուններից մեկն է: Շատ վայրերում շինարարական տեխնիկա պարզապես հնարավոր չէ օգտագործել: Բանվորները ձեռքով են փորում հողը: Իսկ դա եւ՛ ավելորդ աշխատանք է, եւ՛ ժամանակի կորուստ: Գումարած՝ բնակիչների բողոքն առ այն, որ գործը ձգձգվում է, իսկ ելումուտը դժվարացել է:

DSC_0031

Ի պատասխան ասենք. չէ, գործը չի ձգձգվում, սա միանշանակ է: Մինչեւ 2016թ. սեպտեմբերը շինարարը ծրագիրը կավարտի, բայց այս նեղլիկ, ծուռումուռ փողոցներում իրոք որ շարժը, հատկապես տրանսպորտի, խնդրահարույց է դարձել: Դրա համար էլ եւ՛ Երեւան Ջուրը եւ «Էմօշին»-ը անում են հնարավորիս աշխատանքների ընթացքն արագացնելու համար: Դժվարությունները շուտով հետեւում կմնան, իսկ մշտական եւ որակյալ ջուրը, վթարների բացակայությունը կօգնեն, որ այս օրերի անհարմարությունները մոռացվեն:

DSC_0024

DSC_0012

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս