13 տարվա ազատազրկում՝ Հարսնաքարի գործով ամբաստանյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում  2012թ. հունիսի  17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող  Արթուր Դավթյանը միջնորդել է բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և  տուգանքի 100 հազար դրամի չափով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,    մեղադրողը հիմնավորված համարեց ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նրանք միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել տուժողներ  Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Դրա հետևանքով  Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է  կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա  մահը,  Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով,  իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
“Փաստինֆո”




Լրահոս