Հրապարակ. Զորավարի ծնունդին մասնակցել է նաեվ Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ նախօրեին Վովա Գասպարյանի ծննդյաև օրն էր: Ու թեև նրա թաղապետ փեսան հայտարարել էր, թե ծննդյան տոնակատարության մասին տեղյակ չէ, նման բան նախատեսված չէ, թերթը տեղեկացել է, որ ծննդյան օրը լավ էլ հանդիսավոր նշել են: Նշողների կազմը շատ ներկայացուցչական է եղել՝ ողջ Անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը, որը, ինչպես հայտնի է, տևական ժամանակ խնդիրներ ուներ ոստիկանապետի հետ, և անգամ շշուկներ կային, որ վարչապետի հրաժարականին զուգահեռ նրա հրաժարականն էլ է պահանջում: Փաստորեն, հակասությունները հարթվել են:
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս