Փողոցում 2 նռնակ եվ փամփուշտներ են թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության  հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է “ԱԳՍ-17” նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի  գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս