Թմրամիջոց ավտոմեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Վայոց Ձորի մարզային վարչությունների եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 9-ին, բերման են ենթարկել 25-ամյա Արտյոմ Ն.-ին` իր “Տոյոտա Կորոլա” մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 28-ամյա Արման Ե.-ին ու 35-ամյա Հայրապետ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման կանաչ  զանգվածներ, որոնցից մեկը` 219 գ, մյուսը` 136 գ, իսկ փոխանցման տուփի հետնամասից հայտնաբերվել է   թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 1,6 գ կշռով չորացված, մանրացված զանգված: Արտյոմ Ն.-ն հայտարարել է, որ  զանգվածները պատկանում են իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս