Այրվել է 600 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել՝ 03.46-ին:
Ա. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 600 հակ անասնակեր:




Լրահոս