ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Երեկ Հանրապետության հրապարակի ջրավազանում մի կին էր հայտնվել, որը սպառնում էր հոսանքահարվել: Անծանոթ կինը ցուցաբերում էր ոչ ադեկվատ պահվածք, բղավում եւ սպառնում փրկարարներին, ինչպես նաեւ իրեն ձեռք մեկնել ցանկացող մարդկանց: Թե ինչն էր կնոջ տարօրինակ պահվածքի պատճառը, հայտնի չէ:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ 1990-ական թվականներից սեփականաշնորհված հող ունեցող քաղաքացիները կենսաթոշակի հաշվարկման ժամանակ ունեն որոշակի արտոնություններ: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք աշխատում են իրենց սեփականաշնորհված հողով, այդ ժամանակահատվածը հաշվի է առնվում կենսաթոշակի հաշվարկման ժամանակ: Նշեմ, որ 1992-93-94թթ. մուծումներ եմ արել կենսաթոշակի ֆոնդին: Դիմել եմ մեր տարածքային սոցիալական բաժին, որտեղից ինձ տեղեկացրին, որ հիմա նման օրենք չի գործում: Խնդրում եմ ասեք՝ օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն՝ իմ կենսաթոշակի չափը կարող է որոշակիորեն ավելանալ: Եվ կցանկանայի իմանալ՝ ի՞նչ կարգով է հաշվարկվում կենսաթոշակի ֆոնդին կատարված վճարումների չափը:

Արտուշ Նազարյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 665-Ն որոշմամբ հաստատված (հավելված 2) կանոնների 15-րդ կետի համաձայն՝ աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված անձանց անհատ ձեռնարկատեր լինելու, այդ թվում՝ անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական, կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու, կամ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:
Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր էլեկտրոնային դիմումը աշխատանքային ստաժի հաշվարկման հարցով ուղարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:
Արդյունքների մասին ծառայությունը կտեղեկացնի Ձեզ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաu լինել հիմնական կենuաթոշակի եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի՝ նախկինում uահմանված չափերից:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր շրջանավարտները կարող են հավակնել մեդալի: Ովքե՞ր իրավունք ունեն ստանալու այն:

Իրինա Հարությունյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրինա Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 9-րդ եւ 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ շրջանավարտների թիվը նվազել է. օրինակ՝ Շիրակի մարզում նախորդ՝ 2014-15 թվականներին եղել է 2346 շրջանավարտ, իսկ այս տարի՝ 2260: Նրանցից 1139-ը մարզային ենթակայության դպրոցների շրջանավարտներն են, մյուսներն ավագ դպրոցների եւ վարժարանների սաներ: Ինչպես անցած տարի, այս տարի եւս միասնական քննության մասնակցության ամենամեծ թիվը հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա եւ անգլերեն առարկաներից է, իսկ միասնական քննության մասնակցության նվազագույն՝ 12 դիմորդը՝ ֆրանսերենից:




Լրահոս