Նոր երգ. Արմենիա.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանաբնակ, բայց հայկական ծագումով ճանաչված կատարողները համատեղ երգ են ձայնագրել, այն կոչվում է “Արմենիա”: Երգը ռուսալեզու է, կատարում են Սոնան, Զառան, Ալեքսեյ Չումակովը, Varda-ն, Դմիտրի Խառատյանը, Եվա Ռիվասը, Մարտ Բաբայանը, Ալեքսանդր Այվազովը, Դիանա Դիկովսկին եւ Արթուր Բեսթը: Տեսահոլովակը նկարահանել է Տարոն Պողոսյանը, երաժշտության հեղինակն է՝ Յուլիանա Դոնսկայան, իսկ խոսքերինը՝ Օլգա Կուլիկովան: Երգն արդեն իսկ դարձել է քննարկումների առարկա: Հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավար, asekose.am կայքի խնբագիր Արամ Հարությունյանը կես կատա-կես լուրջ գրել է. “Պուտինն ասում է` Армения, иди ко мне, երգիչները երգում են` Армения, идем к тебе.. ոնց որ Կրասնոդարում ենք հանդիպելու”: 




Լրահոս