Դադարեցվելու է Ավանի թաղամասերից մեկի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է,  որ   գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  սեպտեմբերիի  13-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 21:00 դադարեցվելու  է Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս