Նռնակ եվ փափուշտներ՝ ԱրմենՏելի վարչական շենքի հետնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Զինանոց-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանություն զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ և նռնակ, որոնք թողնում է “ԱրմենՏել”-ի հետնամասում` պատի տակ:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցում գտնվող “ԱրմենՏել” ՓԲԸ վարչական շենքի հետնամասում` ծառի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է “Ֆ-1” տիպի նռնակ` “ՈւՌԶԳՄ” տիպի պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս