Գողացել էր բանկային քարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, 30-ամյա մի տղամարդուց ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Արմեն իր բնակարանից գողացել է բանկային պլաստիկ քարտ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.05-ին, Հրազդանի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Թ.-ն, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է վերը նշված պլաստիկ քարտը, իսկ պայուսակից` կպչուն ժապավենով փաթեթավորված 8 փաթեթ` 64 գ  չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս