Հունիս ամսվա գլխավոր կինոպրեմիերաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե սիրում ենք նախապես ծրագրել կինոթատրոն այցելությունները, ապա Film.ru-ի այս հոդվածը հենց ձեզ համար է: Այն ներկայացնում է հունիսի ամենասպասված կինոպրեմիերաները:

1. «Անկախության օրը: վերածնունդ/ Independence Day: Resurgence», 2016

01

Ֆիլմի ղեկին կրկին  Ռոլանդ Էմերիխն է, դերերում`Ջեֆ Գոլդբլումը, Բիլլ Պուլմանը, Վիվիկա Ֆոքսը և Սելա Ուորդը: Fox ընկերությանն այս ֆիլմն արժեցել է 200 մլն դոլար այն դեպքում, երբ առաջին շարքն  արժեր ընդամենը 75 մլն:

2. «Դորային որոնելիս/ Finding Dory», 2016

02

Հիմքում Դորա ձուկն է, որը հիշողության կորստով է տառապում: Նա փորձում է հիշել և գտնել ծնողներին, ում վաղ հասակում է կորցրել: Դորային և ընկերներին իսկական ճանապարհորդություն է սպասվում:

3. «Տարզան. լեգենդ/ The Legend of Tarzan», 2016

maxresdefault

Տարզանի մասին պատմող հերթական ֆիլմում ականատես կլինենք այն ժամանակներին, երբ հերոսն իմանում է իր իսկական ծագման մասին և տեղափոխվում Լոնդոն` դառնալով լորդ: Հաշվի առնելով, որ ֆիլմ արժեցել է  180 մլն դոլար, մեզ իսկապես հետաքրքիր ֆիլմ է սպասվում:

4. «Մեծ և բարի հսկան/ The BFG», 2016

Այս ֆիլմի սցենարը գրել է Մելիսա Մետիսոնը, իսկ ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը:

5. «Գրավիչ տղաները/ The Nice Guys», 2016

05

Սցենարը մասամբ հիմված է կալիֆորնիացի դետեկտիվ Ջեյ Ջոզեֆի կյանքի պատմության հիման վրա: Ֆիլմը տապալվեց ամերիկյան կինովարձույթում, սակայն մեկնաբանությունները դրական էին:

6. «Հիմա տեսնում եք ինձ- 2/ Now You See Me 2», 2016

06

Ֆիլմի երկրորդ մասում Մայքլ Քեյնի և Մորգան Ֆրիմենի դերակատարները կփորձեն վրեժ լուծել առաջին ֆիլմի չարագործներին:

7. «Ֆինանսական հսկան/ Money Monster», 2016

07

Այս ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով հեռուստատեսությամբ պատմում է, թե որտեղ պետք է տեղադրել գումարները: Մի անգամ նրա հաղորդմանը գալիս է հրազենով տղամարդ, ով վերլուծաբանին գերի է վերցնում:

8. «Հարևանները. պատերազմի հարթավայրում 2/ Neighbors 2: Sorority Rising», 2016

08

Ռեժիսորն ու սցենարիստը կրկին Նիկոլաս Ստոլերն է: Մի քանի քննադատներ նշում են, որ ֆիլմի երկրորդ մասն ավելի ծիծաղելի է, քան նախորդը:

9. «Նինձյա կրիաները/ Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows», 2016

09

Ֆիլմի այս մասում նկարահանվել է Սթիվեն Ամելը: Կտեսնենք նաև չարագործներ Ռոկստեդիին և Բիբոպին:

10. «Կախարդանք-2/ The Conjuring 2», 2016

10

Հայտնի սարսափի երկրորդ մասում Էդին և Լորեյն Ուորենին սպասվում է ճանապարհորդություն Անգլիա և նոր հանդիպում դեմոնների հետ:

 




Լրահոս