Այրվել է ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասում ավտոմեքենաների տեխսպասարկման կետ է այրվում: Պարզվել է, որ այրվել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի դիմաց գտնվող ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվել են հնամաշ անվադողեր:
Հրդեհը մարվել է ժամը 08.47-ին՝ 4 մարտական հաշվարկով: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս