Դիտակ գյուղում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Դիտակ գյուղում այրվում է տուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 17-ին, ժամը 01.50-ին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիտակ գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող թիվ 4 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.35-ին: Այրվել են Շ. Հ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100 քմ:




Լրահոս