Բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի /EAT Task Force/ ամենամյա հանդիպմանը: Այս տարի լրանում է Խմբի ստեղծման 20 ամյակը եւ հերթական հանդիպումն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը  ներկայացվելու է Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի աշխատանքային ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվություն, ինչպես նաեւ քննարկվելու են 2014թ. ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցելու են Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի (EECCA) եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների պետական պաշտոնյաներ եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս