Ժառանգության թեկնածուի քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, սեպտեմբերի 14-ին, 15-ին եւ 16-ին, “Ժառանգության” կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Տավրուս, Վանեք, Անտառաշատ, Ուխտավայր, Դավիթ Բեկ, Սեւաքար, Եղեգ, Չապնի, Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան եւ Շրվենանց գյուղական համայնքներում:
Հանդիպումները իրականացվել են դռնեդուռ այցելության եւ քարոզչական նյութերի տարածման միջոցով: Ընտորղները դրական վերաբերմունք են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ “Ժառանգություն” կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու  Սամվել Հայրապետյանի նախընտրական ծրագրին:
ՀՀ Սյունիքի մարզի բոլոր գյուղական բնակավայրերի խնդիրները գրեթե համընկնում են՝ ենթակառուցվածքների բացակայություն, հանրակրթական դպրոցների փակման վտանգ (չգործող դպրոցներ`  Շրվենանց գյուղում արդեն 4-րդ տարին է ինչ դպրոցը չի գործում,  որը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն գյուղական դպրոցներից մեկը), մեծածավալ  հանքարդյունաբերության քաղաքականության իրականացման հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրներ:




Լրահոս