ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեր երկրում հայրենասիրության պակաս կա, վաղուց ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Մեզանում հայրենասիրությունը սկսվում եւ ավարտվում է ճոխ սեղանների շուրջ ասվող բաժակաճառերով: Իսկ երբ գալիս է դրանք գործով ապացուցելու ժամանակը, պետական պաշտոնյաները նախ անձնական շահն են փնտրում:  
Գործող իշխանության անհեռատես քաղաքականության մասին երեկ խոստովանեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երեկ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե Մաքսային միությանը միանալուց ինչ է շահում ԼՂՀ-ն, Աբրահամյանը փառահեղ պատասխան տվեց. «Բայց ՀՀ-ն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի այստեղ Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»: Լրագրողները շարունակեցին ԱԺ նախագահին բացատրել, որ հնարավոր է՝ մաքսակետեր դրվեն ՀՀ-ի եւ Արցախի միջեւ: Այս զարգացումը նաեւ Հ. Աբրահամյանի համար էր անակնկալ: Ահա թե ինչ պատասխանեց նա. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»: Դե իհարկե, նախ ձե՛ր հարցերը լուծեք, հետո երկրի, իսկ ամենավերջում էլ մեր հայրենակիցների արյան գնով ձեռք բերված Արցախի անկախ հանրապետության ճակատագրին կանդրադառնաք: Եթե, իհարկե, ժամանակ, տրամադրություն ու, առավել եւս, հնարավորություն մնա: Ի դեպ, ավելի ուշ Աբրահամյանը փորձեց շտկել թույլ տված սխալը, սակայն անհաջող եւ ոչ համոզիչ:




Լրահոս