Հրդեհ Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկու փողոցում՝ ,Թամարաե ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է “Ռաֆ” մակնիշի 65 ԼԼ 093 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս