ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏ Է 3-ՐԴ ԶԱՄԲՅՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ֆուտբոլի աշխարհի 2014թ. գավաթի խաղարկության խմբային փուլի մրցաշարը դեռեւս չի ավարտվել, բայց արդեն հայտնի է, որ 2014թ. փետրվարին Նիցցայում կայանալու է Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության 23 ուղեգրերի համար պայքարելու են ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկրներ: Որպես կազմակերպիչ՝ Ֆրանսիան 24-րդ մասնակիցն է եւ չի մասնակցի ընտրական փուլին:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների վարկանիշային աղյուսակում որոշակի փոփոխություններ են գրանցվել: Հայաստանը բարձրացել է 29-րդ հորիզոնական եւ գտնվում է 4-րդ զամբյուղում: Հայ ֆուտբոլիստները բավական մոտ են 3-րդ զամբյուղին: Այնտեղ հայտնվելու համար հարկ կլինի հոկտեմբերին հաջող հանդես գալ աշխարհի 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին երկու՝ Բուլղարիայի եւ Իտալիայի հետ ընտրական հանդիպումներում: Հիշեցնենք, որ ավելի բարձր, տվյալ դեպքում՝ 3-րդ զամբյուղում հայտնվելու պարագայում խմբի մեր մրցակիցներն ավելի թույլ կլինեն։ Չնայած ամեն ինչ հարաբերական է. օրինակ՝ 5-րդ զամբյուղում հայտնված հավաքականը կարող է հաղթել 2-րդ, նույնիսկ 1-ին զամբյուղում հայտնված հավաքականին։ Ինչ որ է, նշենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի զամբյուղները ձեւավորվում են ըստ Եվրո-2012-ի եւ ԱԱ-2014-ի ընտրական փուլերում գրանցված արդյունքների: Ահա թե ինչ տեսք ունեն բոլոր 6 զամբյուղներն այս պահի դրությամբ.
1-ին զամբյուղ. Գերմանիա՝ 21,202, Իսպանիա՝ 19,580, Իտալիա՝ 19,395, Հոլանդիա՝ 19,171, Հունաստան՝ 17,593, Պորտուգալիա՝ 17,394, Բելգիա՝ 17,321, Ռուսաստան՝ 17,306, Անգլիա՝ 17,241,
2-րդ զամբյուղ. Բոսնիա՝ 16,943, Շվեդիա՝ 16,844, Խորվաթիա՝ 16,741, Ուկրաինա՝ 15,434, Շվեյցարիա՝ 15,356, Հունգարիա՝ 14,801, Դանիա՝ 14,544, Մոնտենեգրո՝ 13,951, Թուրքիա՝ 13,732,
3-րդ զամբյուղ. Նորվեգիա՝ 13,638, Իռլանդիա՝ 13,481, Ավստրիա՝ 13,351, Իսրայել՝ 13,321, Ռումինիա՝ 13,261, Չեխիա՝ 13,222, Սերբիա՝ 13,071, Լեհաստան՝ 13,027, Սլովակիա՝ 13,011,
4-րդ զամբյուղ. Սլովենիա՝ 12,861, Հայաստան՝ 12,281, Ֆինլանդիա՝ 11,976, Բուլղարիա՝ 11,666, Շոտլանդիա՝ 11,418, Իսլանդիա՝ 11,301, Ալբանիա՝ 10,910, Էստոնիա՝ 10,809, Լատվիա՝ 10,011,
5-րդ զամբյուղ. Բելառուս՝ 9,910, Վրաստան՝ 9,855, Ուելս՝ 9,560, Լիտվա՝ 9,478, Մակեդոնիա՝ 9,460, Հյուսիսային Իռլանդիա՝ 9,241, Մոլդովա՝ 8,740, Ադրբեջան՝ 8,320, Լյուքսեմբուրգ՝ 7,980,
6-րդ զամբյուղ. Ղազախստան՝ 7,160, Կիպրոս՝ 6,958, Լիխտենշտեյն՝ 6,505, Մալթա՝ 6,150, Ֆարերներ՝ 5,360, Անդորրա՝ 4,480, Սան Մարինո՝ 3,830, Ջիբրալթար՝ -։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս