ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  իշխանությունները պատրաստվում են հողամաս նվիրել «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամին: Այս հարցն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Ըստ որոշման նախագծի՝ այդ հողամասը գտնվում է Կոզեռնի փողոցի 11 հասցեում, ունի 298 քմ մակերես, իսկ շուկայական արժեքը կազմում է 155 մլն դրամ (մոտ 380 հազար ԱՄՆ դոլար): Այնտեղ պետք է կառուցվի հիմնադրամի շենքը: Ուշագրավն այն է, որ «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամի տերը որոշ շրջանակներում Թենզոր անունով հայտնի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որը վերջերս բավական հաճախ է Լոնդոնից այցելում Հայաստան, ավելին, նույնիսկ փորձում է այստեղ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ընդլայնել իր բիզնեսը՝ երբեմն հայ գործարարների հաշվին: Ու, փաստորեն, իշխանությունները նրա հիմնադրամին մայրաքաղաքի հողատարածքից նվիրատվություն են անում անվճար, անհատույց:




Լրահոս