ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ  N զորամասի մարտական դիրքում զոհվել է 1994թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 19-ամյա Խաչատուրին կրակել է ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրանն ու Խաչատուրը սահմանին միասին են ծառայություն իրականացրել: Գիշերը՝ ուշ ժամի, Տիգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը բարձրացել է վերեւ՝ իրավիճակը ստուգելու, որ համոզվի՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Այդ ընթացքում Տիգրանն արթնացել է եւ լսել սահմանի կողմից եկող ոտնաձայներ ու նկատել շարժվող շողք. նա անմիջապես հարցրել է գաղտնաբառը. «Պառո՛լը ասա, պառոլը»: Սակայն որեւէ արձագանք չի ստացել եւ այդ լռությունից վախեցած՝ մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից եկողը իր ծառայակից ընկերն էր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մահացած Խաչատուրի հայրը՝ Կորյունը, եւ մեծ եղբայրը` Արթուրը, այս օրերին գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում:




Լրահոս