ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կատարվածի լույսի ներքո միանգամայն տրամաբանական կլինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը թողնի իր ներկայիս պաշտոնն ու ստանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպանի պարտականությունները»:

Արման Մելիքյան «168 ժամ»

Արդյո՞ք ասվածից կարելի է ենթադրել, որ ՀՀ նախագահի հավերժ թեկնածուն այլեւս չի բավարարվում 5 տարին մեկ կատարվող իր աշխատանքով եւ նոր աշխատանքի փնտրտուքների մեջ է: Չէ՞ որ մե՛կ հինգ տարով արձակուրդ է գնում, մե՛կ էլ անսպասելի հայտնվում եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ բարձրացնում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը: Այսինքն՝ կա՛մ ունենալով ԱԳ նախարարի փորձ (ԼՂՀ-ում)՝ Նալբանդյանի աթոռի վրա աչք է դրել, կա՛մ էլ ՀՅԴ-ականներից է ոգեւորվել, որոնք պահանջեցին Նալբանդյանի հրաժարականը, բայց արդյունքում դեսպանի պաշտոնի արժանացան: Միգուցե իրե՞ն էլ մի պաշտոն բաժին հասնի:




Լրահոս