Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արժանապատի՛վ հայեր
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը, իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը յուրաքանչյուրիս համար նույնպես դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ուղիղ 22 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց պետականության անկախության տարեդարձը:
Անձամբ իմ և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի՝ 22-րդ տարեդարձի առթիվ:
ՊատվարժաԲն հայեր, միշտ գիտակցեԲք, որ դոԲւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեԲք, որ խաղաղ պայմաններում դոԲւք արժանապատիվ զավակներն եք մեր հայրենիքի, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցեԲք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցեԲք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցեԲք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: ԿրեցեԲք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական:
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված ձեզ և ձեր ընտանիքներին պահապան:
Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն:
Հարգանքով՝
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան




Լրահոս