ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Մեր տեղեկություններով՝ նախարարները կառավարություն են «կանչվել» տարբեր ժամերի ու եղել իրենց աշխատակազմի ղեկավարների հետ: Կառավարության անդամները վարչապետի սենյակ մտել են առանձին-առանձին ու մոտ 20 րոպե ներկայացրել են բյուջեի իրենց «տարբերակը»: Իսկ վարչապետի կողքին է եղել իր սիրելի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ նախագծի նախնական տարբերակով 2014-ի բյուջեի ծախսային մասը կկազմի ավելի քան 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ: Եկամտային մասի 96 տոկոսը հաշվարկված է որպես հարկային եկամուտներ ու պետական տուրքեր:




Լրահոս