ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. խաղարկության խմբային մրցաշարը: Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու են 18 երկրների 32 ակումբներ:
Առաջատար բուքմեյքերական ընկերությունները նոր խաղարկության ֆավորիտ են համարում Մյունխենի «Բավարիա»-ին, որը Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում հաջողության հասավ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ, իսկ նոր խաղարկությունում կփորձի տիտղոսը պահպանել Խոսե Գվարդիոլայի հետ, որն այս մրցաշարում հաղթելու փորձ ունի («Բարսելոնա»-ն Գվարդիոլայի գլխավորությամբ 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող): Ֆավորիտների շարքում երկրորդը կատալոնական «Բարսելոնա»-ն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալ»-ը: Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, ընդամենը 9-րդ տեղում է, թեեւ նախորդ խաղարկությունում Կլոպի թիմը հասել էր մինչեւ եզրափակիչ: Հենրիխի նախկին թիմը՝ Դոնեցկի «Շախտյոր»-ը, 16-րդ, իսկ, օրինակ, Մոսկվայի ԲԿՄԱ-ն 24-րդ տեղում են։ Վերջին տեղում, ըստ գործակիցների, դանիական «Կոպենհագեն»-ն է։
Ստորեւ ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայում երեկ կայացած հանդիպումների արդյունքները. A խումբ` «Ռեալ Սոսիեդադ»-«Շախտյոր»` 0:2, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բայեր»` 4:2: B խումբ` «Գալաթասարայ»-«Ռեալ»` 1:6, «Կոպենհագեն»-«Յուվենթուս»` 1:1: C խումբ` «Օլիմպիակոս»-ՊՍԺ` 1:4, «Բենֆիկա»-«Անդերլեխտ»`  2:0:  D խումբ` «Վիկտորիա»-«Մանչեսթեր Սիթի»` 0:3, «Բավարիա»-ԲԿՄԱ` 3:0:




Լրահոս