ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչող մեղադրանքները, ավելին, դրանք նրան չեն հետաքրքրում: Հիշեցնենք, որ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման 42 կոմպոզիտորներ դիմել են Ռ. Ամիրխանյանին՝ պահանջելով արտահերթ համագումար հրավիրել: Նրանք շեշտում են, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ, ըստ կանոնադրության, համագումարը պետք է 2 տարին մեկ կազմակերպվի: Կոմպոզիտորները համարում են, որ միության նախագահը չարաշահել է լիազորությունները, նա 2011թ.-ից լեգիտիմությունը կորցրած նախագահ է: Նրանք նաեւ պահանջում են Դիլիջանի տունը անվանակոչել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ: NEWS.am-ի հետ զրույցում Ռ. Ամիրխանյանը նշել է, որ հոկտեմբերի 26-ին հրավիրված է համագումար, որի ընթացքում նա կտա բոլոր հարցերի  պատասխանները:  «Թե ով ինչպես է պահանջում, ինչ ֆալսիֆիկացիաներ են արվում, ցուցակների մեջ ինչ խարդախություններ են անում, ում են խաբում, ստորագրել են տալիս: Ես ձեզ ցուցակ ցույց կտամ, թե ինչպես են նրանք մարդկանց անունները կրկնելով գրել, շատերին խաբելով ուրիշ մոտիվի տակ են ստորագրել, այնպես որ, ես չեմ ուզում մասնակցել այդ կռվին»,-ասել է Ռ. Ամիրխանյանն ու հավելել, որ չի ցանկանում պատասխանել դրանց:

ՄՏԱՀՈԳ ԱԶՆԱՎՈՒՐԸ
Օրեր առաջ Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, ով՝ որպես պատվավոր հյուր, մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը եւ  կինոփառատոնին: Հանդիպման ընթացքում Ազնավուրը հետաքրքրվել է ղազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ինչպես նաեւ ներկայացրել ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Ազնավուրն այցելել է նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:




Լրահոս