Էթիկայի հանձնաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի դեմ հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերի եւ դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման եւ ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիան կենտրոնի դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված 43):
Սակայն Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն եւ համադրում եւ դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
ԹԻՀԿ-ն հայցել էր նաեւ ստանալ Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության եւ հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման “բավարար հստակությունը”:
Միաժամանակ ԹԻՀԿ-ն տեղեկացնում է, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով:




Լրահոս