Կարկուտ՝ Զեդեա գյուղում. վնասվել են խնձորի այգիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 17.10-ի սահմաններում մոտ 5 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով վնասվել են խնձորի այգիները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վնասի չափ ճշտվում է: Դեպի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ մարզպետարանի աշխատակազմի գյուղ. վարչության մասնագետը: Տարածքը “ՄԵՎԱՆԾ” կողմից չի վերահսկվում:




Լրահոս