ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009թ. մարտին՝ ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ անկեղծացած, այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովը, ի թիվս այլ թեմաների, քննարկել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կերպարը` որակելով նրան «կուլիսային լուծումների հասնելու վարպետ եւ հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջեւ ծագած անհաշտությունների ժամանակ»: Նույն զրույցի շրջանակներում Բաղդասարովը գնահատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հավասարակշռություն պահպանելու Հ. Աբրահամյանի ունակությունը: Ի դեպ, օլիգարխի համոզմամբ` ԱԺ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին: Հետաքրքրական է, որ Պետդեպարտամենտին ուղղված բացատրագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը ԱԺ խոսնակին որակել է «չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»:




Լրահոս