ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում տեղի ունեցող սրընթաց արտագաղթի մասին փաստում են ամենատարբեր վիճակագրական տվյալներ: Ըստ ԱՎԾ ներկայացրած տվյալների՝ վերջին տարիներին ՀՀ-ում հետեւողականորեն նվազում են ե՛ւ աշխատանքային ռեսուրսները, ե՛ւ տնտեսապես ակտիվ բնակչությունը: Ըստ այդմ, 2011թ. աշխատանքային ռեսուրսները եղել են 2 մլն 286 հազար մարդ, 2012թ. այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 2 մլն 260 հազարի: Ինչ վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչությանը, ապա 2011թ. այդ թիվը կազմել է 1 մլն 440 հազար, իսկ 2012թ. այն հասել է 1 մլն 418 հազարի: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվն էլ 845 հազարից դարձել է 842 հազար: Նվազել է նաեւ գործազուրկների թիվը՝ 266 հազարից դառնալով 245 հազար: Ակնհայտ է, որ այս բոլոր ցուցանիշներն արտագաղթի հետեւանք են, այլ ոչ թե բարեկեցության:




Լրահոս