«ԳԼՈՒԽԸ ԿԵՐԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Ի՞նչն էր փոխմարզպետին ազատելու պատճառը. «Ժողովուրդ»-ի հարցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Ի՞նչ ասեմ, մի օր նշանակվում են, մի օր ազատվում, ի՞նչ պատճառի մասին է խոսքը, էդ ձեւի ա»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պաշտոնանկ եղած Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն է, որը մշտապես կոնֆլիկտի մեջ է եղել մարզպետի հետ: Սահակյանն էլ օրերս վարչապետին բողոքել է, թե իբր Արսենյանը «փողեր է ուտում» ու իրեն չի ենթարկվում: Արդյունքում «Ջերմուկ»-ի տիրակալ Քլոսի բարեկամը դարձավ գործազուրկ:




Լրահոս