ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոճանապարհի կառուցման աշխատանքների որակը գնահատում եմ բավարար: Աշխատանքների որակի պահպանման խնդիրը մշտապես գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ իմ եւ քաղաքապետի առաջին տեղակալի հսկողության ներքո»:

Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը լավ կաներ, բացի Քանաքեռ-Զեյթունից, Երեւանի այլ վարչական շրջաններ էլ այցելեր եւ տեսներ փոսերով զարդարված ավտոճանապարհների ողորմելի վիճակը, հետո նոր խոսեր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների բավարար որակից: Եվ եթե Երեւանի ծայրամասային փողոցներն էլ են Տ. Մարգարյանի, նրա առաջին տեղակալի եւ մասնագետների հսկողության տակ գտնվում, ապա լիովին պարզ է, թե ինչպես են նրանք իրականացնում այդ հսկողությունը: Բավարար որակն էլ իրենց համար երեւի այն է, որ նույն ճանապարհը տարին մի քանի անգամ «ասֆալտապատեն» ու դրանով փողեր լվանան:




Լրահոս