ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ զինծառայողների համար տրանսպորտային միջոցներից անվճար օգտվելու կարգ գոյություն ունի: Արդյո՞ք այդ կարգը գործում է: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Արսեն Մանուկյան (25 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ այս հարցը կարգավորվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

«Իրավունքի իրազեկում» հասարակական
կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ գոնե մեկ-մեկ հասարակության որոշակի խավերի համար  կիրառվում են արտոնություններ: Բայց սպասենք մի նոր առաջացող ալիքի, երբ շուտով խեղճ ու կրակ ժողովուրդը նորից կհայտնվի քաշքշուկի մեջ` պայքարելով ուղեվարձի սպասվող թանկացումների դեմ:




Լրահոս