Հրդեհ բնակարանում՝ հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի թիվ 13 ա շենքի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 13ա շենքի բնակարաններից մեկում: Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝22.06-ին: Այրվել է Լ.Հ.-ին պատկանող ննջասենյակի անկողնային պարագաները և գույքը՝ 12քմ:
 




Լրահոս