Սպանություն՝ Խոսրովի արգելանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
shamshyan .com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 07:00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ Խոսրովի արգելանոցի թիվ 1 ուղեփակոցի մոտ տղամարդու դի կա: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Սպանության վայրում կան տեսախցիկներ, և օպերատիվ քննչական խումբը առգրավել է տեսաերիզները, իսկ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ և դրանց արդյունքներից հետո հնարավոր է՝ պարզվի տեղի ունեցածը: 
Մանրամասները shamshyan .com-ում




Լրահոս