Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում Մ14 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր. հայտնում է armchess .am-ը:
 
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավեց 4-րդ տեղը:
Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավեց 4-րդ տեղը:
Այսօր Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների եւ աղջիկների արագ խաղի առաջնությունը:




Լրահոս