ՈՐՈՇՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի նշանակման հարցը շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական հետաքրքրությունների կիզակետում: Ու եթե նախորդ շաբաթվա վերջին ԱԺ-ում ու գլխավոր դատախազությունում համառորեն խոսվում էր (նույնիսկ պնդումների մակարդակով), որ գլխավոր դատախազ է լինելու Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուամենայնիվ, նրա թեկնածությունը երեկ նախագահական նստավայրում հավանական չէր համարվում: Ըստ այնտեղ պտտվող լուրերի՝ ապագա գլխավոր դատախազը լինելու է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ Աղվան Հովսեփյանը կգլխավորի նոր ստեղծվելիք քննչական ծառայությունը: Հիշեցնենք, որ իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ մտադրություն կա բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ գերատեսչության մեջ:




Լրահոս