Սխալվելու իրավունք չունենք. Լիոնել Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է  Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Վենեսուելայի դեմ խաղին:

«Մեր մոտ ամեն ինչ կստացվի: Քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Գիտենք, որ սխալվելու իրավունք չունենք: Առաջիկայում մեզ շատ բարդ խաղեր են սպասվում:

Կարծիքներ են հնչում, որ Վենեսուելայի ընտրանին հեշտ մրցակից է, սակայն դա այդպես չէ: Եթե թիմը քառորդ եզրափակիչում է, ուրեմն այն օժտված է գերազանց որակներով»,- նշել է Մեսսին:




Լրահոս