ՀԺ. Ախատավարձի բարձրացում 40 տոկոսով՝ 100 տոկոսի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շաբաթ օրը ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում քննարկեց 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, ըստ որի, նախատեսված է Հայաստանի բյուջետային աշխատողների աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնել 2014 թվականի հուլիսի 1-ից։
 
Սա չափազանց ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի բոլորովին վերջերս արած մի հայտարարության ֆոնին։ Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 28-ին ՀՀ ԿԳ նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը. “Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ կախված աշխատանքային ստաժից…”։ Եթե Ս.Սարգսյանի ասածները իրականանային, ապա նրա նշած պաշտոնյաների աշխատավարձը պետք Է բարձրանար առնվազն կրկնակի, այսինքն՝ 100 տոկոսով, ընդ որում՝ հունվարի 1-ից։ 
Մանրամասները “Հայկական Ժամանակ”-ի այսօրվա համարում




Լրահոս