ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները. ո՛չ 2012թ., ո՛չ էլ այս տարի նա չի մասնակցել դրանց: Փոխարենը նա գերադասել էր մեկնել Սյունիքի մարզ, լինել Զանգեզուրի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում, տեքստիլ գործարանում, մանկապարտեզում, դպրոցում եւ, վերջապես, անասունների սպանդանոցում: Այնինչ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել ու ելույթ են ունեցել մի շարք երկրների նախագահներ ու վարչապետեր: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ աշխարհաքաղաքական կարեւորագույն զարգացումների ֆոնին ՄԱԿ նստաշրջանին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաեւ Ս. Սարգսյանը: Թեեւ մյուս կողմից նրա «բոյկոտին» պետք է ըմբռնումով մոտենալ. արտաքին քաղաքական վերջին դեգերումներից հետո Ս. Սարգսյանը միջազգային հանրության մոտ ձեռք է բերել անվստահելի ու անկայուն գործընկերոջ համբավ:




Լրահոս