ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ հաստատմանն է ներկայացրել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայում խորհրդարանը պետք է քննարկի եւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրի ՀՀ գլխավոր դատախազին: Ու թեեւ Գ. Կոստանյանը դեռ պաշտոնապես չի նշանակվել, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, արդեն սկսել է զբաղվել իր ապագա աշխատասենյակով. վերջին երկու օրերին, երբ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը լինելու է Գ. Կոստանյանը, դատախազության նրա թիմակիցները սկսել են ակտիվորեն զբաղվել ապագա գլխավոր դատախազի ապագա աշխատասենյակի կարեւորագույն հարցերով: Այն, որ իշխող մեծամասնությունը հավանություն կտա Ս. Սարգսյանի առաջարկին, որեւէ մեկը չի կասկածում: Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմությունը եւս դեռ բացասական կարծիք չի հայտնել նրա մասին: Այսպիսով՝ գլխավոր դատախազի կարեւորագույն պաշտոնը կզբաղեցնի 36 տարեկան Կոստանյանը, որը դատախազական համակարգում աշխատում է ընդամենը 2,5 տարի:




Լրահոս