Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր կընտրեն. ովքեր են թեկնածուները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում, ժամը 12։00-ին գումարվելու է կառավարման խորհրդի նիստ, որը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 3 թեկնածուներից մեկին: Թեկնածուներից Սերգեյ Առաքելյանն աշխատում է ՀՔԾ-ում, դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Սարգիս Թորոսյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանն է: Մյուս թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանն է: Լավատեղյակները պնդում են, թե հաղթելու է Սերգեյ Առաքելյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս