Առաջին անգամը չէ, որ Թուրքիան ՌԴ-ից նեղանում է, հետո կրկին «բարիշում». Կարեն Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն, անդրադառնալով Էրդողանի կողմից ՌԴ նախագահից ներողություն խնդրելուն, ասաց, որ երբ Թուրքիան շատ է նեղն ընկնում, աչքի է ընկնում իր դիվանագիտական հնարքներով. և նրանց համար ամենահեշտ բանը հարաբերությունները նորից վերականգնելն է:

Իսկ այն հարցին, թե որքանով կարող է կատարվածը վտանգավոր լինել Հայաստանի համար, Կ. Քոչարյանը պատասխանեց. «Առաջին անգամը չէ, որ Թուրքիան ՌԴ-ից նեղանում է, հետո կրկին բարիշում: Չեմ կարծում, որ դա լուրջ հետևանքներ կունենա, և Թուրքիան կկարողանա Ղարաբաղի հարցում իր դիրքերն ամրապնդել»:

Էրդողանի այս քայլն էլ, Քոչարյանի գնահատմամբ, սպասելի էր դեռևս հունիսի 12-ին Ռուսաստանին շնորհավորելուց հետո. «Ռուսաստանի անկախության տոնը շնորհավորելուց հետո հասկանալի էր, որ «սիլիբիլին» արդեն գնում է»:




Լրահոս