ՀԺ.Ո՞ւմ համար են ցանկանում փոխել ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։
Շարունակությունը՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս