ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի թեմային, ասաց, որ ներկայացրած դիմումը պայմանավորված չէ մարզում հայտնաբերված դիզվառելիքի անհետացմամբ, այլ խնդիրն ընդամենը իր տարիքն է. «66 տարեկան եմ, 67-ի շեմին եմ ու նպատակահարմար եմ գտել դուրս գալ»: Այս խոսքերն ուշագրավ են այն առումով, որ դեռեւս հոկտեմբերի 1-ին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, նույն Էդիկ Բարսեղյանը, անդրադառնալով Արարատի մարզում կատարված յուրացումների թեմային, ասել էր, թե երբ դատարանը կայացնի իր վերջնական վճիռը, ինքը կորոշի, թե ինչ ճակատագրի արժանացնի 16 համայնքապետերին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ մարզպետը չհասցրեց գյուղապետերին պատժել: Անձամբ պատժվեց:




Լրահոս