ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բանակից վերադարձել եմ, բայց չեմ հաշվառվել մեր բնակարանում: Հիմա ուզում եմ հաշվառվել, բայց ինձ տեղեկացնում են, որ դրա համար անհրաժեշտ է տվյալ բնակարանում գրանցված բոլոր անդամների համաձայնությունը: Արդյո՞ք կարգն այդպես է: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է պետք գրանցվելու համար:

Համլետ Մանուկյան (25 տարեկան, ատամնատեխնիկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հաշվառվելու համար տվյալ բնակարանի սեփականատիրոջ կամ եթե համասեփականատերեր են, ապա իրենց համաձայնությունն է անհրաժեշտ: Բայց եթե տվյալ քաղաքացին այդտեղ է բնակվում, կարող է դիմում գրել, որ առանց հաշվառման բնակվում է, ապա կստուգեն եւ եթե պարզեն, որ իրոք այդտեղ է բնակվում, փաստացի հաշվառումով քաղաքացին նորից կարող է հաշվառվել:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների
վարչության պետ Նորայր Մուրադխանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառման կարգը բավական պարզ ներկայացված է: Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմում է ընդամենը 3 մլն 11 հազար 900 մարդ, որից 1 մլն 904 հազար 400-ը բնակվում է մայրաքաղաքում, իսկ 1 մլն 107 հազար 500-ը՝ մարզերում:




Լրահոս