21-ամյա երիտասարդը 16-ամյա աղջկա հետ սեռական կապի մեջ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային վարչությունում Արսեն Բադալյանի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած Վիկտորիա Բոլյանի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

21-ամյա Արսենը փետրվարից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի բնակարանններից մեկում և սրճարանում պարբերաբար սեռական հարաբերություն է 16 տարին չլրացած` 2000 թվականին ծնված, Վիկտորիա Բոլյանի հետ:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը Արսեն Բադալյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով նա նաև հայտնել է,որ իր նպատակը եղել և մնում է Վիկտորիա Բոլյանի հետ ընտանիք կազմելը:
Տուժողը և նրա օրինական ներկայացուցիչը հայտնել են, որ Արսենից պարտք ու պահանջ չունեն և խնդրել են նրա նկատմամբ մեղմ վերաբերվել: 16-ամյա աղջիկը նշել է, որ հաշտվել է Արսեն Բադալյանի հետ, միմյանց նկատմամբ զգացմունքներ ունեն և պատրաստվում են ապագայում ամուսնանալ:
Դատարանը, ուսումնասիրելով փաստերը, վճռել է Արսեն Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով:




Լրահոս