Վթար Խաչփառ գյուղում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «BMW» մակնիշի (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1988թ.) 30 TT 058 պետհամարանիշով ավտոմեքենան Մասիս-Խաչփառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ Ա. Թ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տոււժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս