Ոստիկանապետի նախկին խորհրդականը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն սպանելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապված իմ գործողություններին «Սասնա ծռերի» հետ, ուզում եմ ասել, որ չկա որևէ գործողություն կամ տեղեկատվություն, որ ես արած լինեմ կամ հայտնած լինեմ առանց իրենց համաձայնության: Ինչ վերաբերում է ներգրավվածաությանը որպես միջնորդ կողմ, դա եղել է սննդի հարցով: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ այս ընթացքում չի եղել որևէ մի բան կամ նորություն, որ ինքը հայտնած չլինի հանրությանը:

Պատգամավորն ուշադրությոնը հրավիրեց այն փաստի վրա, որ հուլիսի 17-ին  ՔՊ ընդունել է հայտարարություն, որի կետերից մեկը հստակ ասում է, որ ՔՊ վերահաստատում է իր հավատարմությունը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին  և կարծում է, որ Հայաստանում ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով:

Պատգամավորը նաև անդրադարձավ իր վրա հնարավոր հարձակման մասին լուրերին և նշեց, որ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հրապարակել է տեղեկություն, որ իր վրա հարձակում է լինելու: Այսինքն Խորենացի փողոցում հաջորդ զոհը լինելու է Նիկոլ Փաշինյանը:

Безымянный




Լրահոս